Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ

Գիտնականները ցողունաբջիջներից լյարդ են աճեցրել

Գիտնականները ցողունաբջիջներից լյարդ են աճեցրել

Ճապոնացի գիտնականներին հաջողվել է լյարդ աճեցնել մարդու ցողունաբջիջներից: Այդ բջիջները վերածվել են 4 մմ տրամագծով սկավառակի, որը հաստատել է իր գործունակությունը՝ փորձարկվող մկների օրգանիզմում տեղադրվելով:

Մկների օրգանիզմում ցողունաբջիջներից ստացված լյարդի փոխպատվաստումն ապացուցել է իր կենսունակությունը: Վիրահատությունից երկու օր անց կենդանու արյունատար անոթները միացել են լյարդի անոթներին, իսկ  բջիջները շարունակվել են զատվել, օրգանն սկսել է աճել, գրում է lenta.ru-ն:

Դեռ չի խոսվում  ցողունային բջիջներից ստացված լյարդի փոխպատվաստման պրակտիկայի ներդրման մասին:  Գիտնականները մտադիր են սկզբում հետեւել մկան օրգանիզմում  արհեստական լյարդին՝ դրա անվտանգության եւ կայունության հարցում համոզվելու համար: Նախկինում որոշ գիտական աշխատանքներ ցույց են տվել, որ  ցողունաբջիջները հաճախ ուռուցքայինի են վերաճում, այդ պատճառով էլ պետք է համոզվել նոր լյարդի՝ աճը սահմանափակելու ունակության մեջ եւ պահպանել պահանջվող գործառույթները:

 

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. inform.kz
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ